Շարմազանով. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են![]() 22 հոկտեմբերի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսին ասել է, որ ԱՊՀ ՄԽՎ համաժողովի նախորդ օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և տարածաշրջանային հնարավոր զարգացումների վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ և ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է: Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ խնդրի ռազմական լուծումը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որևէ սադրանք: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է ՀՀ պաշտոնական տեսակետն այն մասին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների արդյունքում` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ալեքսեյ Սերգեևն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքն ԱՊՀ ՄԽՎ-ում` հույս հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակիցն է: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Ալեքսեյ Սերգեևը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն այս ընտրություններին ևս պատրաստ է հանդես գալ դիտորդական առաքելությամբ: Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին հավաստիացրել է ժողովրդավարական, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամության և վճռականության մասին: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |