«Հրապարակ». ԲՀԿ-ն չէր հրավիրվել Ռուսաստան-Հայաստան միջտարածաշրջանային ֆորումին![]() 23 հոկտեմբերի 2012 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11 -14-ը ԱՊՀ երկրների մասնակցությամբ Երևանում տեղի կունենա Եվրասիական միության հարցերին նվիրված միջկուսակցական ֆորում: Միջկուսակցական նման ակումբ ստեղծելու գաղափարն ու առաջին ֆորումը Հայաստանում անցկացնելու առաջարկը հնչել էր ամռանը` Կազանում, նույնանուն ֆորումի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից, և արժանացել հավանության: Երևանյան ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը: «Հրապարակ» թերթը տեղեկացել է, որ ֆորումին մասնակցելու է նաև ԲՀԿ-ն: Վերջինիս հրավերքը հետաքրքրական է նախևառաջ այն առումով, որ ՀՀԿ-ն փաստացի վերցրել է առաջնությունը ԲՀԿ ձեռքից` Եվրասիական միության, Ռուսաստանի խոնարհ ֆավորիտ և ավելի հնազանդ վասալ կոչվելու մրցույթում: Եվ ապա` ԲՀԿ-ն օրեր առաջ չէր հրավիրվել Ռուսաստան-Հայաստան միջտարածաշրջանային ֆորումին, ինչն էլ գումարվելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի վերջին շրջանի «զբաղվածության» և Ծառուկյանի` կոնյակի գործարանում կազմակերպված հրավերքին չարձագանքելու հանգամանքին, էլ ավելի դիտարժան է դարձնում ՀՀԿ-ի հրավերքը: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |