ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է19 ապրիլի 2005 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական կոմիտեի նախագահ Արմեն Ռուստամյանը մամլո ասուլիս է տվել, որտեղ ներկայացրել է ապրիլի 13-14 Սթրասբուրգում տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի մանրամասները, հաղորդում է «Երկիր» թերթը: Մինչ աշխատանքը սկսելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ռուստամյանի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Եվրամիությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այն դեպքում երբ Ադրբեջանը փորձում է տեղափոխել հարցի քննարկումը այլ ատյաններ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է նախատեսի ԼՂՀ ապագա կարգավիճակը եւ Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա շրջանների բնակչության, ներառյալ փախստականների անվտանգության հստակ, հիմնավորված երաշխիքներ: Նաեւ խրախուսվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցությունը կարգավորման շուրջ բանակցություններին»,-ասվում է Հայաստան-ԵՄ հանձնաժողովի նիստում ընդունված հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ փաստաթուղթը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ լրացուցիչ լարվածություն ստեղծող ցանկացած գորոծղություններից կամ արտահայտություններից: Հայատարարության մեջ նաեւ նշվում է, որ «հայ եւ ադրբեջանցի ժողովրդների հաշտեցման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ բարեկեցության լավագույն ուղին կառուցողական համագործակցությունն է, մասնավորապես առեւտրի ոլորտում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |