Քաղաքագետ. Թուրքիան Ռուսաստանի համար մրցակից չէ![]() 24 հոկտեմբերի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Սիրիայում կատարվող վերջին տագնապալի զարգացումները կապում է կոնկրետ ամսաթվի հետ. հոկտեմբերի 3-ին հրետանային արկեր ընկան թուրքական տարածքում, որին ի պատասխան Թուրքիան կրակ բացեց Սիրիայի ուղղությամբ: Ինչպես ասաց քաղաքագետը լրագրողների հետ հանդիպմանը, այդ զարգացումները շատ վաղուց հսկողությունից դուրս են եկել: Շաքարյանցի համար զարմանալի էր, որ այդ ամենից հետո Սիրիայի իշխանությունները շտապեցին ներողություն խնդրել Թուրքիայից: Այդ տարածքը Սիրիայի և Թուրիքայի իշխող շրջանակների ջանքերով դարձել է յուրահատուկ համակենտրոնացման ճամբար: «Սիրիայում կատարվողը հակապետական դավադրություն է, որի մասնակիցներն են տարբեր պետություններ»,- ասաց Շաքարյանցը, նշելով, որ այս ամենից երևում է, որ Թուրքիայի և Սիրիայի պատերազմը պետք է թեժանա ու միայն թեժանա: Այս հարցի շրջանակներում անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին՝ քաղաքագետը հավաստեց, որ Թուրքիան Ռուսաստանի համար մրցակից չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |