Սերգեյ Շաքարյանց. Սիրիայում հայերի սպանությունները պատահականություն չեն![]() 24 հոկտեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հաճախակի են դարձել հայերի սպանությունները: Դա պատահականություն չէ, ավելին, իրականացվում է կոնկրետ մարդասպանների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ վստահեցնելով, որ այդ մարդասպանները ամերիկամետ արաբական երկրներից ինչ-որ վարձկաններ են, որոնք մտնում են քրիստոնյա թաղամասեր: Ըստ բանախոսի, նման իրավիճակում հայերի կարևորագուն քայլը պետք է լինի այն, որ հայությունը գոնե, որպես նախազգուշական քայլ, հայտարարի իր ուժերի միավորման մասին: «Հայ համայնքը պետք է վաղուց հայտարարեր, որ իր տարածքը վերցնում է հսկողության տակ: Մենք պետք է սպառնանք ու շատ կտրուկ ասենք, որ հայկական թաղամաս մտնողը կյանքով է վճարելու: Եվ իհարկե դա համաձայնեցված պետք է լինի տեղի իշխանությունների հետ»,-ասաց Շաքարյանցը, նշելով, որ դա միանշանակ հնարավոր է իրականացնել, որովհետև Սիրիայում ապրում են չպարտված և անկոտրում կամքի տեր հայեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |