Շարմազանովը գոհունակություն է հայտնել Չեխիայի Սենատի՝ Սաֆարովի գործով ընդունած բանաձևի կապակցությամբ![]() 25 հոկտեմբերի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր և ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ և արդարացի բանաձևի կապակցությամբ: Կարևորելով չեխ գործընկերների այս քայլը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու ևս մեկ դրսևորում է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ եւ շարունակական: Պրշեմիսլ Սոբոտկան նշել է, որ ՉՀ խորհրդարանում մեծապես կարևորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները: Կողմերը խորհրդանշական են համարել, որ այս բանաձևն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |