Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում է Ավստրալիայի ամենամեծ նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը![]() 25 հոկտեմբերի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, ըստ որի նա հրավիրում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուշադրությունն այս հարցին: «Դա շատ ավելին է, քան երբևէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով: Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը»,-գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |