Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարը Երևանում քննարկել է ՀՀ հետ ռազմական համագործակցությունը

Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարը Երևանում քննարկել է ՀՀ հետ ռազմական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ռուսաստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Այցի նպատակն էր ստուգել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազայի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը և օգնել բազայի հրամանատարությանը նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու հարցում:

Այցի շրջանակներում Չիրկինը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---