Վենետիկում անկախականների անցկացրած երթի ժամանակ ծածանվել է Արցախի դրոշը![]() 27 հոկտեմբերի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը վաղուց պետք է սկսեր ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը: Այսօր կայացացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Աշխարհում լայն թափ է առել մի գործընթաց, որին պետք է ուշադրությամբ հետևել: Խոսքը այն տարածքների մասին է, որոնք կարգավիճակով որոշակի նմանություն ունեն Արցախի հետ, դրանք ձգտում են անկախության: Անգամ Եվրոպայում են նման գործընթացներ ծավալվել: Օրինակ, վերջերս Վենետիկում անկախականները մեծ երթ արեցին: Քչերը գիտեն, որ այնտեղ նաև Արցախի դրոշն էր ծածանվում: Սա համաեվրոպական գործընթաց է, որին պետք է լուրջ վերաբերել»: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպմանը, Արման Մելիքյանն ասաց, որ ոչ մի ակնկալիք էլ չունի. «Օրակարգում եղած հարցերը դրա հնարավորությունը չեն տալիս: Երևի անդրադարձ կլնի սաֆարովյան դեպքերին», -ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |