Ազատագրված Կովսականը (նախկին Զանգելանը) 19 տարեկան է

Ազատագրված Կովսականը (նախկին Զանգելանը) 19 տարեկան է

PanARMENIAN.Net - 1993թ. հոկտեմբերի 29-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Կովսականը (նախկին Զանգելանը): Այդ հրադադարն Ադրբեջանը օգտագործում էր իր զինված ուժերը հզորացնելու համար, մասնավորապես սեպտեմբեր-հոկտեմբերին Ուկրաինայում ձեռք բերվեց Տ-55 50 տանկ: Զինամթերքի հսկայական քանակ էր ստացվել Թուրքիայից: Ադրբեջանական բանակին զինվորագրվեցին մոտ 1500 աֆղան մոջահեդներ (նրանց ընդհանուր քանակը հասավ մոտ 2000), մոտ 1000 վարձկաններ (վարձկանների ընդհանուր թիվը հասավ 2000) և բազում թուրք սպաներ:

Արդյունքում աշնանն Արցախի շուրջ Ադրբեջանն արդեն կենտրոնացրել էր 70 000 մարտիկների (ներառյալ 2000 մոջահեդների ու վարձկանների), 240 տանկ, 650 ԲՏՌ և ԲՄՊ, 520 հրետանային համակարգ, 50 ինքնաթիռ և 30 ուղղաթիռ: Այդ ամենի դեմ կանգնած էր ԼՂՀ պաշտպանության բանակը, որի կազմում 20 000 մարտիկ կար (մոտ 7000 Հայաստանից ու Սփյուռքից), այն հագեցած էր 150 տանկով, 220 մարտական զրահամեքենայով, 50 հրետանային համակարգերով և 10 ուղղթիռներով, որի մեծ մասն ավար էր:

Վստահ լինելով իր առավելության վրա՝ ադրբեջանական բանակը հոկտեմբերի 3-ին վերսկսեց մարտական գործողությունները Հադրութի ուղղությամբ: Հոկտեմբերի 20-ին և հաջորդող օրերին ծանր մարտեր տեղի ունեցան հարավային ուղղությամբ, որի արդյունքում արդեն հոկտեմբերի 23-24-ին ԼՂՀ բանակը ոչ միայն ետ շպրտեց թշնամուն, այլ կարողացավ գրավել ռազմակավարական կարևորություն ունեցող Հորադիզը: Արդյունքում Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու) և Մեխակավանը (Ջաբրահիլ) կտրվեցին Ադրբեջանից: Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ղեկավարությունը միակողմանի կարգով դադարեցրեց մարտական գործոսղությունները, քանի որ ադրբեջանցիները հարձակում սկսեցին Բոյուկ Բահմանլու գյուղի շրջանում: Նույն օրը ԼՂՀ պաշտպանության բանակն ազատագրեց Մինջիվան երկաթուղային կայարանը, իսկ հոկտեմբերի 29-ին մտավ Կովսական, ևս երկու օր անց, նոյեմբերի 1-ի առավոտյան քաղաքն արդեն ամբողջովին վերահսկվում էր: Իսկ ջախջախված Զանգելանի գունդը Արաքսով անցասվ Իրան: Ականատեսները պատմում են, որ գետով սկզբից անցան մոջահեդները, հետո ադրբեջանցի զինվորները և հետո միայն բախտի քմահաճույթին մնացած քաղաքացիական բնակչությունը, գրում է koreolan.org.-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---