Ամերիկայում ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններն անփոփոխ կմնան![]() 29 հոկտեմբերի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները խիստ մրցակցային են և ցույց են տալիս ժողովրդավարության դինամիկ ուժը: Սակայն այդ ընտրությունները նաև քաղաքական ուժերի և անձերի ընտրություններն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններն անփոփոխ կմնան անկախ նրանից, թե ով կընտրվի: Ցեղասպանության ճանաչման հարցում, սակայն, քաղաքագետը փոփոխություն չի կանխատեսում: Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների հարցում էլ նա նշեց նավթի գործոնը: Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ երկու թեկնածուներն էլ կարևորում են սա, բայց հանրապետականներն ավելի են հակված էներգետիկ բիզնեսը խորացնելուն և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններին: «Ռոմնին ավելի վտանգավոր է և անտարբեր է Արցախի հարցի նկատմամբ և չի հասկանում հարցի խորությունը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |