Ռիչարդ Կիրակոսյան. Այս ընտրություններին Արտաշես Գեղամյանի նման թեկնածուներ չեն լինի

Ռիչարդ Կիրակոսյան. Այս ընտրություններին Արտաշես Գեղամյանի նման թեկնածուներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջև եղած մրցակցությունը իրական է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետի խոսքով՝ այդ մրցակցությունը ավելի վառ կդրսևորվի, երբ կգա նախագահի թեկնածու առաջադրելու ժամանակը:

«Անցել է թատրոնի պահը և սպասվող ընտրությունները նախորդից կտարբերվեն: Այն ժամանակ ունեինք կեղծ, անհույս թեկնածուներ, այժմ արդեն Արտաշես Գեղամյանի նման թեկնածուներ չեն լինի»,- կանխատեսեց Կիրակոսյանը:

Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ մրցակցությունը կպահպանվի անկախ նրանից ԲՀԿ-ն իր թեկնածուն կառաջադրի, թե ոչ: Ընտրությունների արդյունքներն, ըստ նրա, արդեն պարզ են: Սերժ Սարգսյանի հակառակորդին քաղաքագետը դեռ չի տեսնում: «Չկա այլընտրանքային թեկնածու, և գործող նախագահի սպասվող հաղթանակի պատճառը ոչ միայն իշխող կուսակցության վարչակազմային ռեսուրսն է, այլև կենսունակ այլընտրանքի բացակայությունը»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ- ԲՀԿ հնարավոր համագործակցությանը, Ռիչարդ Կիրակոսյանի բնորոշմամբ՝ նրանց պարը տանգո չէ, քանի որ նրանցից մեկը պարել չի ցանկանում: «Կասկածում եմ, որ կձևավորվի ՀԱԿ- ԲՀԿ դաշինք»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---