Apple-ի iPad Mini-ն կարող է չբավականացնել բոլոր ցանկացողներին![]() 29 հոկտեմբերի 2012 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Apple-ի iPad Mini նոր պլանշետային համակարգչի վաճառքը դեռ չի սկսվել, բայց ընկերության կայքերում պատվերների էջերը վկայում են այն մասին, որ առկա պաշարները, ըստ երևույթին, սպառվել են, և Apple-ը չի կարող բավարարել պահանջարկը: Apple-ը ներկայացրել է iPad Mini-ն հոկտեմբերի 23-ին և սկսել պատվերներ ընդունել ինտերնետի միջոցով հոկտեմբերի 26-ից: Տվյալ պահին պլանշետի առաքման ժամկետը նշվել է որպես նոյեմբերի 2-ը, սակայն հոկտեմբերի 29-ի առավոտյան ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում Wi-Fi-ով նոր սարքը ձեռք բերել ցանկացողներին առաջարկել են նոյեմբերի 2-ից հետո սպասել երկու շաբաթ: 4G/LTE ցանցերին միանալու հնարավորությամբ մոդելներն ավելի քիչ պահանջարկ են վայելում, ինչը վերլուծաբանները զարմանալի չեն համարում, քանի որ դրանք ավելի թանկ են: ԱՄՆ-ում միայն Wi-FI-ով մոդելի և Wi-Fi+4G/LTE գործառույթով մոդելի տարբերությունը կազմում է 130 դոլար: Partner news Գյումրիում տեխնոպարկ կառուցելու մասին խոստումը շատ վաղուց է տրվել Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը Partner news |