Երևանցիները կկարողանան իրենց առաջարկներն ու խնդիրները ներկայացնել iYerevan.am կայքում![]() 1 նոյեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանն այսօր ներկայացրեց iYerevan.am կայքը: Ինչպես մամուլի ասուլիսում նշեց զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կայքը նպատակ ունի նպաստելու մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ու նորարար առաջարկների քննարկմանը: Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն իր հերթին տեղեկացրեց, որ կայքը ունի առաջարկների և հուզող խնդիրների ներկայացման բաժիններ, ինչպես նաև կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ կամ արդեն իրականացված ծրագրերին: «Կայքն ունի նաև քննարկումների բաժին, որտեղ նույնպես կարող են ներկայացվել և դիտարկվել զանազան առաջարկներ, որոնք ուղղված կլինեն Երևանն ավելի լավն ու սիրելին դարձնելու համար»,- ասաց նա: Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը հավելեց, որ iYerevan.am կայքում տեղ կգտնեն նաև քաղաքապետարանի կողմից անցկացվող մրցույթների հայտարարությունները: «Այդպես այս տարվա նոյեմբերի 15-ից մինչև 2013թ. փետրվարի 1-ը կհայտարարվի երեք մրցույթ` Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի մրցույթ, գովազդային հայեցակարգի կազմակերպման մրցույթ և Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթ»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքապետարանը կողջունի ցանկացած նախագծի առաջարկ, և եթե այն իսկապես արժեք ներկայացնի, ապա կարող է քննարկվել քաղաքապետարանում և դրական որոշման դեպքում կստանա ընթացք: Partner news ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է Samsung Galaxy S4-ն արդեն Երևանում է․ վաճառվում է Samsung, Mobile Center, Orange և Fine վաճառասրահներում Տիգրան Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում Partner news |