Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ: Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»։

Partner news
 Ուշագրավ
Նիստին գրանցվել է 104 պատգամավոր
Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը
Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը
Partner news