Տավուշի մարզում սիբիրախտի դեպք հայտնաբերվել է, բայց կարանտին չի հայտարարվել

Տավուշի մարզում սիբիրախտի դեպք հայտնաբերվել է, բայց կարանտին չի հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայաստանում սիբիրախտի հայտնաբերումից հետո անասունի անկման ևս մի քանի դեպք է եղել, բայց իրավիճակը վերահսկվում է: Բացի Վարդենիսից, հիվանդ կենդանի է հայտաբերվել նաև Տավուշի մարզում:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս մարզի հետ կապված կասկածներ եղել են, իսկ դեպքի հայտանբերումից անմիջապես հետո կատարվել են բոլոր աշխատանքները՝ կենդանու դին այրվել է, տարածքը ենթարկվել է սանիտարական մաքրման.«Տեսչության պետի հանձնարարականով պարզվել է, որ վակցինացիա չի եղել, անմիջապես հանձնարարվել է 2-րդ պատվաստումը անցկացնել»,-ասաց նա:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մարզում սահմանվել է հսկողություն, բայց կարանտինչի հայտարարվել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---