«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը 20 օրով բացակայելու է հանրապետությունից![]() 8 նոյեմբերի 2012 - 09:57 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում տևական ժամանակով բացակայելու է երկրից: Նա ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ից 10 օր շարունակ աշխատանքային այցերով լինելու է արտերկրում: «Մեր աղբյուրների վկայությամբ՝ նա մտադիր է 10 օր էլ արձակուրդ մեկնել»,- գրում է թերթը: «Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունները: Նա, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Սերժ Սարգսյանի այցերի մասին նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»: Մինչ այդ, նկատենք, որ քաղաքական դաշտի անորոշությունը հաջորդ շաբաթվանից ևս 20 օր կշարունակվի, մինչև ՀՀԿ առաջնորդը վերադառնա»,-եզրափակում է «Ժողովուրդ»-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |