Իսպանիայի թիմային առաջնությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել![]() 8 նոյեմբերի 2012 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Իսպանական «Լինեքս Մեյջիք» ակումբը, որտեղ հանդես են գալիս հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, շարունակում է վստահ հանդես գալ Իսպանիայի թիմային առաջնությունում: Երրորդ տուրում Սարգսյանը կիսել է միավորներն Ալեքսանդր Շիմանովի հետ, իսկ Տեր-Սահակյանը պարտություն է կրել Ալեքսեյ Գոգանովից: Չնայած դրան, «Լինեքս Մեյջիքը» 3,5:2,5 հաշվով հաղթանակ է տարել «Ռեվերտե Ալբոխի» նկատմամբ և չորս միավորով բարձրացել երրորդ տեղը: Առաջնությունը գլխավորում է «Սեստաո Նատուրգասը», որն ունի 6 միավոր: Չորրորդ տուրում «Լինեքս Մեյջիքը» կխաղա «Էկիգոմա Կախայի» հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |