Ծանրորդ Աղասի Աղասյանը նվաճել է ուսաողների ԱԱ արծաթե մեդալ![]() 9 նոյեմբերի 2012 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Էյլատում շարունակվում է ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունը: Մինչև 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը նվաճել է արծաթե մեդալ: Հայ ծանրորդը երկամարտի արդյունքում հավաքել է 350 կգ: Այս քաշային կարգում հաթող է դարձել Արտյոմ Ակուլովը (Ռուսաստան) 357 կգ արդյունքով: Վահրամ Գևորգյանը, ով նույնպես հանդես է եկել այս քաշային կարգում, 340 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Իրենց ակտիվում բրոնզե մեդալներ ունեն Սմբատ Մարգարյանը և Վանիկ Ավետիսյանը, իսկ Սամվել Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ: Աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հանդես կգան նաև Անդրանիկ Հովհաննիսյանը և Հայկ Հակոբյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |