«Ժառանգությունը» կմասնակցի քաղաքական խորհրդակցություններին![]() 9 նոյեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» պաշտոնական հրավեր ստացել է ԲՀԿ-ից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Ստացել ենք պաշտոնական առաջարկ ԲՀԿ-ից՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի և առաջիկա օրերին ամենայն հավանականությամբ կհանդիպենք և կոնսուլտացիաներ կիրականացնենք»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի հրավերը այս պահին ընդունել է ՀԱԿ-ը՝ առաջարկելով ընդլայնել քննարկման առաջարկները, իսկ ԲՀԿ-ն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսել՝ 100-տոկոսանաց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |