Էդգարս Ռինկևիչս. Մենք ողջունում ենք Հայաստանի արձանագրած առաջընթացը ԵՄ հետ համագործակցությունում![]() 15 նոյեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Լատվիան Հայաստանին դիտում է որպես լավ և մոտիկ բարեկամ Հարավային Կովկասում: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Լատվիայի արտգործնախարարը բարձր գնահատեց նախագահների և արտգործնախարարների մակարդակով հանդիպումները և հույս հայտնեց, որ բարձր մակարդակի վրա գտնվող երկխոսությունը կշարունակվի: «Ես կցանկանայի նշել, որ մենք ողջունում ենք Հայաստանի արձանագրած առաջընթացը ԵՄ հետ համագործակցությունում: Այն կառուցողական է: Ինձ հետաքրքրեց Հայաստանի կարծիքը Սիիրայի և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»,- նկատեց Էդգարս Ռինկևիչսը: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ լատվիացի իր գործընկերոջ հետ քննարկել են մի շարք հարցեր տնտեսական կապերին ավելի մեծ թափ հաղորդելու, ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի և այլնի վերաբերյալ: «Մենք ընդգծեցինք միջազգային սկզբունքների հիման վրա ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումը: Քննարկեցինք Միջին Արևելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումները»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նոյեմբերի 14-16-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |