Լատվիան դեռ պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը15 նոյեմբերի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի Հանրապետությունը դեռ պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում: «ԼՂ հարցով զբաղվող միջազգային կազմակերպություններ կան, կա ձևաչափ, որն աշխատում է հարցի լուծման ուղղությամբ: Ինչպես գիտեք ներկայիս հիմնարարար սկզբունքները թելադրում են, որ հարցի լուծումը պետք է լինի տարծքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիման վրա: Շատ կարևոր է հարցը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասաց Լատվիայի ԱԳ նախարարը: Նա նաև հայտնեց, որ Լատվիան կհարի միջազգային կառույցների ընդունած որոշումներին: «Չեմ կարծում, թե ներկայումս կարող ենք խոսել այնպիսի բաների մասին, ինչպիսիք ԼՂ անկախության ճանաչումն է: Ըստ իս՝ դա չի նպաստի այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»,- նկատեց նա: Ըստ Էդգարս Ռինկևիչսի՝ պետք է սևեռվել բանակցությունների վրա, այն գործընթացների, որենք առաջ են քաշվել միջազգային կառույցների կողմից: Նա նկատեց, որ հարցը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանը և միջազգային կառույցները: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |