Էլինա Դանիելյանը զիջել է Հարիկա Դրոնովալիին և դուրս մնացել շախմատի աշխարհի առաջնությունից

Էլինա Դանիելյանը զիջել է Հարիկա Դրոնովալիին և դուրս մնացել շախմատի աշխարհի առաջնությունից

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 0,5:1,5 հաշվով զիջել է շախմատի աշխարհի առաջնության երկրորդ փուլում: Հանդիպման 2-րդ պարտիայի ժամանակ Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Հարիկա Դրոնովալիի հետ: Խաղն ավարտվել է 43-րդ քայլին: Մինչ այդ Դանիելյանը սև խաղաքարերով զիջել էր հնդկուհուն:

Լիլիթ Մկրտչյանը երկրորդ ռաունդումոչ ոքի է խաղացել Նադեժդա Կոսինցևայի հետ, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա թայ բրեյքից հետո, որը կկայանա նոյեմբերի 16-ին:

Աշխարհի առաջնությունն անցկացվում է նոկաուտ համակարգով և պարտված շախմատիստուհին լքում է մրցաշարը: Առաջնության վերջին դասական պարտիան կկայանա նոյեմբերի 30-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---