Մհեր Շահգելդյան. ՕԵԿ-ը սատարում է ոչ թե ՀՀԿ-ին, այլ Սերժ Սարգսյանին![]() 17 նոյեմբերի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նոյեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Մենք մեր խոսքը ասել ենք, հավատարիմ ենք մեր խոսքին»,- ասաց նա: Անդրադառնալով իրենց՝ ՀՀԿ-ի ստվերը լինելու մասին խոսակցություններին, Մհեր Շահգելդյանը կտրականապես հերքեց դա և որպես ապացույց նշեց քաղաքական խորհրդակցությունները, որոնց իրենք մասնակցել են, իսկ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն՝ ոչ: «ՕԵԿ-ը ցուցադրական բաներ չի արել ու չի անելու: Մենք երբեք մեր դեմքն ու ինքնուրույնությունը ցույց տալու խնդիր չենք ունեցել», - ասաց Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, իրենց քաղաքական գործունեությունը հաճախ համընկնում է ՀՀԿ գործունեության հետ միմիայն կոալիցիոն համագործակցությունից ելնելով, իսկ առաջիկա ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը սատարելու է ոչ թե ՀՀԿ-ին, այլ Սերժ Սարգսյանին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |