Վահան Բաբայան. ԲՀԿ-ն և ԲՀԿ-ի առաջնորդն այսօր բացառիկ վարկանիշ ունեն

Վահան Բաբայան. ԲՀԿ-ն և ԲՀԿ-ի առաջնորդն այսօր բացառիկ վարկանիշ ունեն

PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն և ԲՀԿ-ի առաջնորդն այսօր բացառիկ վարկանիշ ունեն, դա են ցույց տալիս բոլոր իրական հարցումները: Այսօր լրագորղնրի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԲՀԿ-ական Վահան Բաբայանը: Իր այս պնդումը նա հիմնավորում է նրանով, որ «Ծառուկյանը շատ մեծ արժանիքներ ունի, շատ բան է արել ժողովրդի համար»: «Մեր երկրում չկա մեկը, ով չճանաչի նրան իր լավ գործերի համար, նա աշխատում է, որ մարդիկ լավ ապրեն, լավ զգան իրենց և պաշտպանված լինեն, նրա արածները տեսանելի են»,- ասաց Վահան Բաբայանը:

Պատգամավորը չբացահայտեց հարցումների աղբյուրը և ասաց, որ որոշ լրատվամիջոցներում դրանք հրապարակվել են: Սակայն նա հիմնավորեց, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը առաջին տեղում:

Անդրադառնալով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը՝ նա նշեց, որ «իրենց ամբողջ կուսակցությունը, տեղական կառույցները, ժողովուրդը սպասում է՝ երբ է առաջադրվելու Գագիկ Ծառուկյանը»:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---