Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան23 նոյեմբերի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում հանդիպեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է և բարձր գնահատեց երկու երկրների նախագահների ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադառնալով հուլիսին Հայաստան կատարած իր պաշտոնական այցին, նա իր և պատվիրակության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար: Վալենտինա Մատվիենկոն կարևորեց և արդյունավետ գնահատեց իր պաշտոնական այցը Հայաստան և նշեց, որ այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ: Միջպետական կապերի զարգացման հարցում` Վալենտինա Մատվիենկոն կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների գործունեությունը վերջին տարիներին երկրի առաջընթացի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում և վստահություն հայտնեց, որ այս ամենը գիտակցում է և ըստ արժանվույն կգնահատի Հայաստանի ժողովուրդը: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց հայ-ռուսական փոխգործակցության և միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նա շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումը և ամրապնդումը: Հայաստան- Ռուսաստան համագործակցության ամրապնդման գործում նա նույնպես բարձր գնահատեց Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան: Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր նշանակություն ունի ԱՊՀ անդամ երկրների կյանքում և մեծ ներդրում է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Երկուստեք կարևորվեց ՀՀ ԱԺ ևՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Հանդիպման վերջում Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստան: Հաանդիման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |