Դեմոկրատական կուսակցությունը կսատարի գործող նախագահին, եթե..![]() 23 նոյեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Եթե գործող նախագահը նախանշի երկրի խնդիրները լուծելու իրական քայլեր, ապա Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը կսատարի նրան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`միաժամանակ նշելով, որ իրենք արդար ընտրությունների հույս չունեն: «Լուծումը պետք է լինի «երեք նախագահներից դուրս», չորրորդ նախագահը չպետք է լինի գործող համակարգի վերարտադրությունը»,-ասաց նա: Այն մտահոգությունը, որ որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են, կիսում է նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Սակայն նա նաև նշում է, որ ընդդիմությունը պետք է պայքարի ցանկացած դեպքում: «Այս տեմպերով Հայաստանը 20 տարում կդատարկվի և մենք պայքարելու ենք: Պայքարի ձևերից մեկն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումն է»,-ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |