Մինսկի խմբի համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Արցախում ունեցած հանդիպումների արդյունքները

Մինսկի խմբի համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Արցախում ունեցած հանդիպումների արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---