Թուրք գիտնական. Թուրքիայի ադրբեջանամետ քաղաքականության հիմքում ոչ թե եղբայրությունն է, այլ տնտեսական շահերը

Թուրք գիտնական. Թուրքիայի ադրբեջանամետ քաղաքականության հիմքում ոչ թե եղբայրությունն է, այլ տնտեսական  շահերը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երևանում մեկնարկած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցելու է եկել Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը:

Նրա խոսքով` Թուրքիայի քաղաքականությունը ոչ թե ընդգծված հակահայկական է, այլ ընդգծված պրոադրբեջանական և դրա հիմքում էլ ոչ թե եղբայրությունն է, այլ տնտեսական և այլ շահերը:

«Դուք պիտի հասկանաք, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական են, իսկ Հայաստանի հետ կան անհամաձայնություններ, ոչ թե թշնամանք», - ասաց Մուստաֆա Այդինը:

Նա պատասխանեց նաև Սաֆարովի արտահանձնման մասին հարցին:

«Այդպիսի բան չպիտի լիներ, իհարկե, ես դատապարտում եմ», - ասաց նա:

Անդրադառնալով Ցեղասպանությանը և լրագրողների դիտարկամանը, թե որպես գիտնական նա պետք է որ իմանա` Ցեղասպանություն եղել է, Մուստաֆա Այդինն ասաց.

«Ես չեմ կարծում, որ Ցեղասպանություն եղել է, եղել են սպանություններ և շատ մարդիկ են մահացել: Հիմա հարաբերությունները պիտի կարգավորվեն, սահմանը պիտի բացվի, բայց դրա համար շատ ժամանակ և բանակցություններ պետք կլինեն»:

Ամենամյա ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ու Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---