«ՀԺ». Իվետա Տոնոյան. Ծառուկյանի որոշումը հայտնի կդառնա մի քանի օրից![]() 30 նոյեմբերի 2012 - 09:45 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ ԶԼՄ-ներին հայտնել է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին կհայտարարի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում։ «Ենթադրվում է, որ ԲՀԿ-ի կամ ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին կամ՝ որ առավել հավանական է, 5-ին։ Բանն այն է, որ առաջիկա օրերին Ծառուկյանը մեկնելու է Բրյուսել, ի դեպ՝ ոչ մենակ, այլ ԲՀԿ պատվիրակության կազմով։ ԲՀԿ-ից առայժմ չեն մանրամասնում, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ հանդիպումներ են նախատեսված Բրյուսելում։ Եվ միայն վերադառնալուց հետո, հավանաբար, կհրապարակվի ԲՀԿ-ի որոշումը»,– գրում է «Հայկական ժամանակ»-ը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |