Քաղաքագետը չի բացառում, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է որևէ հուշագիր կնքել իշխանությունների հետ![]() 30 նոյեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքին քաղաքական դաշտում քաոս չկա: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի՝ պարզապես կողմերը որոշում են, թե ինչ դիվիդենտներ կարող են շահել նախընտրական գործընթացներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրավիճակը մի փոքր տարօրինակ է: «Հարյուր օրից քիչ է մնացել, իսկ քաղաքական ուժերը մինչ օրս հստակ դիրքորոշում չունեն»,- նկատեց Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա՝ 2013-ի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հավանականությունն ունի գործող նախագահը: «Դատելով տարբեր հարցումների տվյալներից և նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, կարելի է ենթադրել, որ գործող նախագահը մեծ շանսեր ունի»,- ասաց նա: Ալեքսանդր Մարկարովը դժվարացավ ասել՝ արդյոք առաջադրվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա միևնույն ժամանակ նկատեց. «Ոչ ոք չի կարող բացառել, որ մտնելով պայքարի մեջ, ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է որևէ հուշագիր կնքել իշխանությունների հետ: Նման նախադեպ եղել է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |