ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻԱՎՈՐՎԵՑ ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Այս պահին Հայաստանի ամենաբարձր լեռան` Արագածի ստորատում սկսվել է աննախադեպ մի ակցիա` «Միասնության շուրջպար», նվիրված Առաջին հանրապետության օրվան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: 163 կմ երկարությամբ լեռան պարագծով առաջացել է կենդանի շղթա ավելի քան 170 հազար մարդուց, որն ընդգրկում է երկրի Արագածոտնի եւ Շիրակի մարզերի 106 համայնքներ: «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության կազմակերպած այս ակցիան վերածվել է համաժողովրդական տոնախմբության համերգներով, ներկայացումներով, հրավառությամբ եւ հարյուրավոր խարույկներով: Միջոցառմանը ներկա են նաեւ հայկական սփյուռքի եւ աշխարհի խոշորագույն ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Ակցիայի յուրաքանչյուր մասնակից զբաղեցրել է մեկ մետրից քիչ տարածություն, իսկ շուրջպարից հետո Արագած լեռան ստորոտում յուրաքանչյուր մետրի վրա կտնկվի «հայրենասիրության» ծառ: Շուրջպարի յուրաքանչյուր մասնակից կրում է ծիրանագույն գլխարկ, որը խորհրդանշում է Հայաստանի դրոշի գույներից մեկը եւ Արագած լեռան մայրամուտը: Ինքը պարը կտեւի 15 րոպե, ակցիային կհետեւեն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---