Բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստը, որտեղ քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսի հարցը![]() 3 դեկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, բացվել է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ նիստում քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու հարցը: Նիստը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը: Այսօրվա օրակարգում ընդրգրկված է 16 ելույթ: ՀՀ մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ Հայաստանից Փարիզ են մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Partner news Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Partner news |