ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը հանդիպել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւն, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես խոսվել է «Գույք պարտքի դիմաց» ծրագրում ընդգրկված հայաստանյան ձեռնարկությունների լիարժեք շահագործման ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին: Անդրադարձ է կատարվել Կովկաս-Փոթի լաստանավային համալիրի գործարկման հետ կապված խնդիրների: Արտաշես Թումանյանը եւ Դմիտրի Մեդվեդեվը քննարկել են նաեւ տարածաշրջանային տնտեսական ծրագրեր, այդ թվում` Իրան-Հայաստան գազամուղին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
---