ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ31 մայիսի 2005 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը գտնվում է Կոսովոյում` հունական գումարտակի կազմում ծառայություն անցնող հայ խաղաղապահների շրջանում տեսչություն անցկացնելու նպատակով: Այցի ընթացքում Արթուր Աղաբեկյանը հանդիպումներ կունենա Կոսովոյում տեղակայված Արեւելք բազմազգ բրիգադի ամերիկյան հրամանատարության եւ հունական գումարտակի հրամանատարության հետ: Նշենք, որ Արթուր Աղաբեկյանը Հայաստանի Զինված Ուժերի ղեկավարության առաջին ներկայացուցիչն է, որն այցելում է Կոսովո, որտեղ հայ խաղաղապահները ծառայում են 2004 թվականի փետրվարից, հաղորդում է «Մեդիամաքսը»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |