«Հայազն». Հայաստանը պետք է դադարեցնի մասնակցությունը Եվրոպական միության «հարևանության» ծրագրին 5 դեկտեմբերի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Հայազն» Միությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է այն մասին, որ Հայաստանի անկախության հետևողական պաշտպանների ձայնը քաղաքական դաշտում չի լսվում.«Վերջին ամիսներին Հայաստանի անկախությանը սպառնացող Եվրոպական (Արևմտյան) և Եվրասիական (Ռուսական) ներառման գործընթացները նոր ծավալ և խորություն են ստացել: Հայաստանի կառավարությունը հոժարությամբ, երբեմն էլ ստորաքարշությամբ մասնակցում է զույգ գործընթացներին էլ: Քաղաքական առկա վերնախավը իր հերթին բաժանված է միմյանց դեմ պայքարող ռուսամետ և եվրոպամետ հատվածների: Իսկ ահա Հայաստանի անկախության հետևողական պաշտպանների ձայնը քաղաքական դաշտում գրեթե չի լսվում: Մենք ականատես ենք, թե ինչպես է Մոսկվան փորձում իր շուրջը ձևավորել պետությունների նոր միություն` իր տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչներով: Փորձ է արվում Հայաստանին նույնպես ներքաշել նոր վերպետական կազմավորման մեջ` անհասկանալի ու Հայաստանին ոչ հարազատ աշխարհաքաղաքական գունավորումով և նպատակներով: Միևնույն ժամանակ Եվրամիությանն անդամագրվելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում խորացող մասնակցությունը այսպես կոչված «հարևանության» ծրագրին, սպառնում են էապես սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունն ու սեփական նպատակները հետապնդելու ազատությունը: Հայաստանը ոչ մի շահ և ընդհանուր խնդիր չունի ոչ Եվրոպական, ոչ Եվրասիական ինտեգրացիոն համայնքներում: Հայաստանին անհրաժեշտ է բացարձակ ինքնիշխանություն, սեփական առանձնահատուկ և բարդ հիմնախնդիրները լուծելու համար: Ասվածը, սակայն, ոչ մի դեպքում չի բացառում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը երկու ճամբարների երկրներից յուրաքանչյուրի հետ: Հակառակը, Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները բոլոր բարեկամ և գործընկեր երկրների հետ, անկախ նրանց հատվածական պատկանելությունից: «Հայազն» միությունը, ղեկավարվելով իր քաղաքական-ծրագրային դրույթներով, հանդես է գալիս Հայաստանի չմիացման քաղաքականության օգտին, դատապարտում է ազգային ինքնիշխանության սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողություն, այդ թվում և առաջին հերթին դատապարտում է Հայաստանի անդամագրումը հատվածական վերպետական կազմավորմումների: Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից դադարեցնել մասնակցությունը Եվրոպական միության «հարևանության» ծրագրին և հստակ հայտարարել Եվրասիական և Եվրոպական միություններին չմիանալու մասին»,-ասված է հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |