Փորձագետ. Թուրքիան չի կարող Ռուսաստանին ստիպել հրաժարվել Հայաստանի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորումից

Փորձագետ. Թուրքիան չի կարող Ռուսաստանին ստիպել հրաժարվել Հայաստանի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորումից

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունն, ըստ միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանի, տարածաշրջանի վրա իր ազդեցությունը միանշանակ ունենալու է: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը պատրաստվում է 20 մլրդ դոլար ներդնել Թուրքիայիում ատոմակայանի կառուցման համար:

«Որքան էլ որ ՌԴ-ն Թուրքիայում ատոմակայան կառուցելու համար ֆինանսներ ներդնի, այդուհանդերձ դա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվելու է Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորելուց»,- ասաց Մենուա Սողոմոնյանը, մեկնաբանելով տարածված այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է կասեցնել Հայասատնում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը:

Ասուլիսին ներկա էր նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը, ով նկատեց, որ Թուրքիան Ռուսաստանին չի կարող ստիպել հրաժարվել Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորելուց, քանի որ դա կնշանակի, թե Թուրքիան կարողանում է իր կամքը թելադրել ռուսական իշխանություններին։

Նրանք նաև ընդգծեցին, որ չկա ոչ մի պաշտոնական հայտարարություն այն մասին, թե Ռուսաստանը կասեցրել է համագործակցությունը Հայաստանի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Աքքույու վայրում թուրքական առաջին ատոմակայանի կառուցման նախագծի տապալման որևէ սպառնալիք չի տեսնում։ Այն իրականացնելու է «Ռոսատոմ» պետական կորպորացիան:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ «Ռոսատոմ» ընկերությունն արդեն իսկ 1.5 միլիարդ դոլար է ներդրել Աքքույուի ատոմակայանի կանոնադրական հիմնադրամում, ինչը շուտով կհասցվի մինչև 2.4 միլիոն դոլարի:

Հիշեցնենք, որ միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում կառուցվելիք Թուրքիայի առաջին ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ և 4500 մեգավատտ հզորություն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---