Բելառուսի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել այսօր 5 դեկտեմբերի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցներն անդրադարձան նաև երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Ըստ Արտակ Զաքարյանի` առաջնային խնդիր է, որ Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Այդ առումով աշխատանքներ են կատարվում Եվրանեսթ ԽՎ-ում ստեղծված հատուկ աշխատանքային խմբում: Կարևորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշեց, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր: Հանդիպմանն անդրադարձ եղավ Բելառուսի խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին և խորհրդարանների միջև կապերի աշխուժացման հնարավորություններին: Կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցությունը խորացնելու համար,հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |