Մարգարիտ Եսայան. Ֆրանսիացի սենատորները շատ ճիշտ են ընկալում արցախյան հիմնախնդիրը

Մարգարիտ Եսայան. Ֆրանսիացի սենատորները շատ ճիշտ են ընկալում արցախյան հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-29-ը Ֆրանսիայի Սենատի հրավերով Ֆրանսիա էր մեկնել ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությունը: Վերջինս մասնակցել է նաև «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն» թեմայով կլոր սեղանի աշխատանքներին: Ամփոփելով այցի արդյունքները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ խմբի անդամները տարբեր հանդիպումեր են ունեցել Ֆրանսիայի Սենատում, արտաքին գործերի նախարարությունում: Դրանց ընթացքում քննարկվել են ինչպես միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանը, այնպես էլ կրթության, առողջապահության, մշակույթի, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Խնդիր է դրվել բարեկամական հարաբերություններ և փոխգործակցություն հաստատել ոչ միայն Ֆրանսիայի հայաշատ, այլև մյուս քաղաքների հետ:

Կլոր սեղանի ընթացքում Հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի անդամներն առաջարկել են միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու ուղղությամբ: Ինչպես նշեց խմբի անդամ Մարգարիտ Եսայանը` Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական խմբի ներկայացուցիչները սովորաբար խեղաթյուրում են ԼՂ հիմնահարցի պատմությունը: Այդուհանդերձ, նա ուրախալի համարեց այն հանգամանքը, որ Ֆրանսիա-Հայաստան խմբում ընդգրկված ֆրանսիացի սենատորները շատ ճիշտ են ընկալում արցախյան հիմնախնդիրը: Պատգամավորի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ներկաներին օբյեկտիվորեն և անկողմնակալ ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի ծագումնաբանությունը: Ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները` նա ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Մհեր Շահգելդյանն իր խոսքում ընդգծեց, որ մի շարք հանդիպումների ընթացքում հայ-ֆրանսիական պատգամավորական խումբը, մասնավորապես, նշվել է, որ Իլհամ Ալիևի նախագահության օրոք Ադրբեջանի քաղաքական մոտեցումներում կտրուկ փոփոխություններ են եղել` Ադրբեջանի ներսում մեծացել են ատելության քարոզումը ու ռազմական հռետորաբանությունը, որոնք խորթ են եվրոպական դիրքորոշումներին:

Պատգամավոր Մնացական Մնացականյանը ներկայացրեց Թալինի և ֆրանսիական Բուր-լե Վալանս քաղաքի համագործակցությունը` նշելով, որ դրանք 2003 թվականից քույր քաղաքներ են. Թալինում այժմ գործում է ֆրանկոֆոնիայի կենտրոն, որը ֆինանսավորվում է ֆրանսիական կողմից:

Հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի անդամներն այցելել են նաև Օ. Դը Սեն դեպարտամենտ, որը 4 մլն եվրոյի ներդրումներ է իրականացրել Տավուշի մարզում, գյուղատնտեսության ոլորտում, ոռոգման համակարգերում, հաղորդում է ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---