ՀՀԿ պատգամավոր. Հայ ժողովուրդը դարեր ի վեր արտագաղթել է և դա հոգեկերտվածք է դարձել

ՀՀԿ պատգամավոր. Հայ ժողովուրդը դարեր ի վեր արտագաղթել է և դա հոգեկերտվածք է դարձել

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը մտահոգված է արտագաղթով: Ըստ նրա՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են արտագաղթի տեմպերի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետական պատգամավորը կարծիք հայտնեց, որ մարդիկ ավելի շատ մեկնում են անարդարությունների պատճառով:

«Պատճառը չինովնիկական կամայականություններն են, արդարադատության համակարգի մակարդակը, սակայն այդ ոլորտները բարեփոխելու համար աշխատանքներ տարվում են և արդյունքները կերևան մոտակա ժամանակներս»,- ասաց նա: Արտագաղթի երկրորդ գործոնն, ըստ նրա, տնտեսական պայմաններն են: «Հայաստանի շուկան փոքր է, բայց այն ընդլայնելու ուղղությամբ քայլեր կատարվում են և ՀՀԿ-ի ծրագրում ընդգրկված է այն թեզը, որ պետությունը պարտավորվում է ստեղծել աշխատատեղեր»,-ասաց Մանվել Բադյանը: Ըստ պատգամավորի՝ արտագաղթելու երրորդ գործոնը հոգեբանական է: «Հայ ժողովուրդը դարեր ի վեր արտագաղթել է և դա հոգեկերտվածք է դարձել»,- նկատեց նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---