ԿԸՀ նախագահ. Նախագահական ընտրությունների համար նոր թանաքանյութեր են փորձարկվում

ԿԸՀ նախագահ. Նախագահական  ընտրությունների համար նոր թանաքանյութեր  են փորձարկվում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունեց ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը: ԿԸՀ նիստից հետո Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ թանաքանյութերի հետ կապված խնդիրը վերացնելու համար այժմ լաբորատոր փորձաքննություն է իրականացվում .«Քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ նման թանաքանյութ առաջին անգամ էր գործածվում, որոշակի խնդիրներ առաջացան, այս պահին թանաքանյութի 7 փորձանմուշ կա, որոնք լաբորատոր փորձաքննության փուլում են, աշխատանքներ են տարվում թերությունները շտկելու ուղղությամբ:Երբ ընտրվի վերջնական տարբերակը, կկանչենք լրատվամիջոցներին և լիակատար թափանցիկության պայմաններում կանցկացնենք փորձարկում, որպեսզի բացառենք բոլոր խնդիրները»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ թանաքանյութը անհետացել էր ընտրողների անձնագրերից, ինչից հետո ահազանգ եղավ կրկնակի քվեարկությունների մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---