Սարգսյան-Ծառուկյան պաշտոնական հանդիպման մասին տեղեկության ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը չի տիրապետում

Սարգսյան-Ծառուկյան պաշտոնական հանդիպման մասին տեղեկության ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը չի տիրապետում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական որևէ հանդիպման մասին տեղեկության ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չի տիրապետում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը: Նա նաև տեղեկացրեց, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե այսօր պետք է տեղի ունենար ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որը հետաձգվել է վաղվան, չեն համապատասխանում իրականությանը: «Նման բան նախատեսված չէր: Իսկ եթե առաջիկա օրերին նախատեսված լինի անցկացնել քաղխորհրդի նիստ, ապա հանրությունն ու լրատվամիջոցները կտեղեկացվեն»,- ասաց նա: Նա նկատեց, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կհայտնի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Ենթադրվում է, որ հայտարարությունը նա կանի սպասվող քաղխորհրդի նիստից հետո:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---