Քաղաքագետ. Եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ընդդիմադիր ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ![]() 11 դեկտեմբերի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի գալիք նախագահական ընտրություններում, ապա ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Հայաստանի ազգային անվտանգության խնդիրների շուրջ ուժերի միջև կա կոնսենսուս, և այդ հարցի առնչությամբ ես չեմ տեսնում էական տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներում»,- ասաց նա: Քաղաքագետը նկատեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասում է ԲՀԿ որոշմանը: «Նա, ելնելով իր քաղաքական փորձից, չի ցանկանում արագացնել զարգացումների ընթացքը, և եթե Ծառուկյանն առաջադրվի, ապա կհամագործակցի: ՀԱԿ-ում կան տարբեր ուղղվածություններ, տարբեր թևեր, և Լ.Տեր-Պետրոսյանի ցանկացած որոշում հնարավոր է դառնա ՀԱԿ-ի կազմալուծման պատճառ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |