Քաղաքագետ. Եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ընդդիմադիր ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ

Քաղաքագետ. Եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ընդդիմադիր ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ

PanARMENIAN.Net - Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի գալիք նախագահական ընտրություններում, ապա ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հայաստանի ազգային անվտանգության խնդիրների շուրջ ուժերի միջև կա կոնսենսուս, և այդ հարցի առնչությամբ ես չեմ տեսնում էական տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներում»,- ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասում է ԲՀԿ որոշմանը: «Նա, ելնելով իր քաղաքական փորձից, չի ցանկանում արագացնել զարգացումների ընթացքը, և եթե Ծառուկյանն առաջադրվի, ապա կհամագործակցի: ՀԱԿ-ում կան տարբեր ուղղվածություններ, տարբեր թևեր, և Լ.Տեր-Պետրոսյանի ցանկացած որոշում հնարավոր է դառնա ՀԱԿ-ի կազմալուծման պատճառ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---