Դավիթ Ջամալյան. Ադրբեջանն այս տարի էլ չկարողացավ ռազմական գերազանցություն ձեռքբերել![]() 11 դեկտեմբերի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Թեև Ադրջեբանի ռազմական բյուջեն շարունակում է աճել, մեր հանդեպ այդպես էլ ռազմական գերազանցություն չեն կարողանում ձեռք բերել: Կարծիքը ռազմական փորցագետ Դավիթ Ջամալյանինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ ասաց. «Հայկական երկու հանրապետություններն այս տարի էլ նվաճեցին խաղաղություն, թեկուզ փխրուն: Կարողացել ենք պատերազմը կանխել, որովհետև հենց թույլ չտվեցինք, որ Ադրբեջանը ռազմական գերազանցություն ձեռք բերի: Նախադրյալներ են ստեղծված, որ այդպես էլ կշարունակվի»: Ռազմական փորձագետի խոսքով, առաջիկայում փխրուն խաղաղության հավանականությունն ավելի մեծ է, քան պատերազմինը: Հիմանվորումը հետևյալն է` Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ամբողջությամբ ծախսում է ոչ միայն Հայաստանի դեմ զինվելու համար, այլ, օրինակ, նաև նավատորմը պահելու համար: Իսկ Հայաստանը հայ-ռուսական գործակցության միջոցով ժամանակակից ռազմական սպառազինություն կարողանում է ձեռք բերել ավելի հարմար գնով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |