Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի և ոչ մեկի չի սատարի

Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի և ոչ մեկի չի սատարի

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստում:

«Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---