Արմեն Աղայան. Դժվար է մտնել Քոչարյանի ուղեղի մեջ և հասկանալ ինչ է կատարվում

Արմեն Աղայան. Դժվար է մտնել Քոչարյանի ուղեղի մեջ և հասկանալ ինչ է կատարվում

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու համար պահեստային տարբերակներ պետք է փնտրի, որոնք, ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի, շատ չեն: «Գուցե ԲՀԿ առաջնորդի տարբերակը շեղող էր և հիմնականը չէր: Կա Վարդան Օսկանյանի տարբերակը, որը, սակայն, առանց ԲՀԿ ակտիվության ոչինչ է: Կա նաև իր սեփական տարբերակը: Սակայն դրա համար էլ են քայլեր պետք, որոնց համար հնարավոր է, որ արդեն ուշ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Աղայանը:

Քաղաքագետը նկատեց, որ Քոչարյանն իր ամբողջական վերադարձը նախատեսում է 2017-18թթ-ին: Հիմա նրա աստիճանաբար վերադարձն է տեղի ունենում: «Հիմա դժվար է մտնել Քոչարյանի ուղեղի մեջ և հասկանալ ինչ է կատարվում»,- ասաց Արմեն Աղայանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---