«Հրապարակ». ԲՀԿ-ն հայտարարության տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետ

«Հրապարակ». ԲՀԿ-ն հայտարարության տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետ

PanARMENIAN.Net - Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը կազմված կլինի ոչ միայն նախահամագումարյան օրակարգից, այլև Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեկնաբանություններից: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այդ տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետո, սկզբում ցանկացել է երկար-բարակ՝ բացատրություններով լի հայտարարություն թողարկել, սակայն ասել են՝ չէ, կարճ գրեք:

«Ի դեպ, բավականին հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել նախորդ ԳՄ-ի ժամանակ Սերժ Սարգսյանի և Հերմինե Նաղդալյանի միջև: Վերջինս Աժ նախորդ քառօրյային բացակայում էր, որովհետև վնասել էր ոտքը, սակայն կաղալով ներկայացել է նիստին: Նրան տեսնելով՝ Սերժ Սարգսյանը զարմացած հարցրել է. «Հերմինե՞, էս իմացել ես ԲՀԿ-ի հետ կռիվն սկսում ենք, եկե՞լ ես»: «Ի՞նչ պրոբլեմ կա. կկռվենք էլ, կհաղթենք էլ»,- ասել է ոտքից «վիրավոր», բայց հայրենի կուսակցությանը ծառայելու միշտ պատրաստ ԱԺ փոխխոսնակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---