ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները տեղափոխվել են որակապես նոր հարթություն

ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները տեղափոխվել են որակապես նոր հարթություն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ղեկավարը ողջունել է արտաքին գործերի նախարարների այցելությունը Հայաստան: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը և աջակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները: Կողմերի գնահատմամբ, այդ հարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն և տեղափոխվել են որակապես նոր հարթություն: Նշվել է, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, հաջողությամբ են ընթանում նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---