ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին![]() 14 դեկտեմբերի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և գոհունակություն հայտնեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցության համար, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին։ Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան անդրադարձան Դուբլինում անցած շաբաթ կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի արդյունքներին, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրքավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի շուրջ, անդրադարձան կայանալիք նախագահական ընտրություններին։ Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |